Քաղաքացիները դժգոհում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովից

Քաղաքացիների բազմաթիվ ահազանգերը ՀՀ առողջապահության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓ) գործունեության վերաբերյալ ակնհայտորեն վկայում են համակարգի անկատարության մասին: Այս մասին iravaban.net-ի հետ զրուցում նշեց Երևանի ՇՊԱԿ-ի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
«Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել ԲՍՓ համակարգի ձևավորումը, գործունեության կարգը, գործունեության վերահսկումը, որոշում կայացնող անձանց նկատմամբ ամրագրել պատասխանատվության գործուն մեխանիզմներ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը որոշում է անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբորոշման, տևողության, վաղեմության ժամկետների հաշվարկման և այլ հարցեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել