Ծնելիության խթանման համար օրենքով ամրագրվելու են նյութական և բարոյական խրախուսման միջոցները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքին և կից օրենքների նախագծերի փաթեթին:

Որպես նախագծերի հիմնավորում` մատնանշվում է Հայաստանի Հանրապետությունում բազ¬մազավակ մայրերի համար սոցիալական երաշխիքների օրենսդրական սահմանումը, ամրագրումը: Նախագիծը կնպաստի ՀՀ կառավարության կողմից 2009թ. հաստատված ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության իրականացմանը:

Նշված ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթություններից ամենաէականը ծնելիության մակարդակի բարձրացումն է, որն ուղղակիորեն կապված է ծնունդների նյութական խրախուսման հետ: Օրենքների նախագծերի փաթեթով բազմազավակ մայրերի պետական խրախուսման համար սահմանվում են «Հայաստանի պատվավոր մայր» մեդալը և Հայաստանի պատվավոր մայր կոչումը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել