Տանիքն ինքն իրեն անշեղորեն վառվում էր. Զավեշտալի դատական գործեր

Աջ ձեռքով ես միջին ուժով սթափեցնելու նպատակով հարվածեցի նրան անֆաս, իսկ նա նենգորեն ամբողջ ուժով հարվածեց ինձ պրոֆիլ, որի համար ես դատական բժիշկ եմ պահանջում:

(Դիմումից)

20 տարուց ավելի վարում ենք համատես ամուսնական կյանք, որի պատճառով առաջացել է մեկ (1) աղջիկ և երկու (2) տղա երեխա:

(Հայցադիմումից)

Երբ հասանք դեպքի վայր, նկատեցինք, որ տան տանիքն ինքն իրեն անշեղորեն վառվում էր, և մեր օգնության կարիքն արդեն չկար:

(Ցուցմունքից)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել