Կոռուպցիայի դեմ պայքարը միջոցների համալիր է. (Տեսանյութ)

Երեւանի ՇՊԱԿ դիմած քաղաքացիների խնդիրների մեծ մասը կապված է Երեւանի քաղաքապետարանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանը:
«Հիմնական երեք ուղղություններով ենք աշխատում` անվճար իրավաբանական օգնության ցուցաբերում քաղաքացիներին, այդ թվում նաեւ կոռուպցիոն գործերով փաստաբանական աջակցություն, փաստաբանի ներգրավում, երկրորդ ուղղությունը համակարգային եւ ընթացակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստելն է եւ երրորդ ուղղությունը մարդկանց իրենց իրավունքների մասին եւ իրենց իրավունքների պաշտպանության միջոցների մասին իրազեկելն է», -ասում է Երեւանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանը:
Վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր հարցերով կենտրոն է դիմել 1580 քաղաքացի, որոնցից 176-ի գործում կոռուպցիոն ռիսկ է եղել: Կան 42 հաջողված պատմություններ, 31 գործ ուղարկվել է դատարան, 19 ոլորտներում բարեփոխումների առաջարկություններ է արվել:
Մարատ Ատովմյանի խոսքով` բողոքներ գրեթե չեն ստանում կրթական ոլորտից: Այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ հաճախ մարդկանց ձեռք է տալիս կաշառքի միջոցով գնահատական, ապա դիպլոմ ստանալ:
Իրավաբանի բնորոշմամբ` կոռուպցիայի դեմ պայքարը մեկ միջոց չէ, այլ` միջոցներրի համալիր: Այդ թվում.«Քրեաիրավական մեթոդն է, այսինքն` կոռուպցիոն արարքներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկել է, վարչաիրավական մեթոդն է, այսինքն` նաեւ վարչական պատասխանատվության ենթարկել է, դա նաեւ պետական պաշտոնն ավելի գրավիչ դարձնել է` բարձր աշխատավարձով սոցիալական փաթեթ, որը գրավիչ կլինի պետական պաշտոնյայի համար իր պաշտոնը եւ չի ցանկանա կաշառք վերցնելու համար իր պաշտոնը կորցնել, դա նաեւ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն է եւ մոնիթորինգն է պետական մարմինների գործունեության նկատմամբ»,- նշեց նա:
Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն գործում է ոչ միայն Երեւանում, այլեւ Հայասատանի բոլոր մարզերում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել