Կամավորական աշխատանքը մեր երկրում դեռ ընդունված չէ. երիտասարդ իրավաբանների սեմինար

Այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում կազմակերպվել էր սեմինար «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի դերը երիտասարդ իրավաբանների եւ իրավաբան ուսանողների մասնագիտացման գործում» թեմայով:
ՀԵԻԱ ավելի քան 8 տարվա կամավոր, իրավաբան, Հնդկաստանի Հանրապետության Դելլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Անուշ Գասպարյանը երիտասարդ իրավաբաններին ներկայացրեց Հնդկաստանի իրավաբանական կրթության առանձնահատկությունները:
«Արտասահմանում կամավորական աշխատանք անելը պարտադիր է հետագայում իրավաբան աշխատելու համար, սակայն մեր երկրում դեռեւս ընդունված չէ»,- ասում է ՀԵԻԱ իրավաբանական ուսուցման եւ տեղեկատվության հանձնաժողովի ղեկավար, փաստաբան Կարեն Քոչարյանը:
Անուշ Գասպարյանի խոսքով՝ ինքը Դելլիում եւս կապ է պահպանում մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ կամավորական ակզբունքով:
Նա խորդուրդ տվեց սեմինարի երիտասարդ իրավաբաններին, ուսանողներին, առանց երկար մտածելու, կատարել կամովորական աշխատանք՝ այն օգնում է մասնագիտության մեջ հմտանալու հարցում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել