Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հայրն, առանց դստերը տեղյակ պահելու, նրան աշխատանքի էր ձևակերպել դատարանում

«Հայրս ինձ խնդրեց սոցքարտիս և անձնագրիս պատճեն, ես նրան տվեցի, այնուհետև միայն քննիչի մոտ հարցաքննության ընթացքում պարզեցի, որ նա առանց տեղյակ պահելու, ինձ աշխատանքի է գրանցել որպես դատական կարգադրիչ»: Սա «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով վկաներից Հայկանուշ Արիկյանցի նախաքննական ցուցմունքից հատված էր: Նրա հայրը՝ Բագրատ Արիկյանցն, այս գործով ամբաստանհալ է, նա եղել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ:

Համաձայն մեղադրական եզրակացության, Բագրատ Արիկյանցը Միսակ Մարտիրոսյանի և Դատական դեպարտամենտի մի շարք այլ ղեկավարների հետ 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» ՊԼ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք վերցրել են տարբեր քաղաքացիների փաստաթղթեր, գրանցել նրանց դատական կարգադրիչների ծառայություններում և հափշտակել աշխատավարձը:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Հայկանուշ Արիկյանցը հրաժարվեց ցուցմունք տալ, նա պնդեց իր նախաքննական ցուցմունքները:

Դատարանում այսօր հարցաքննված վկաներից Էլյա Ասլանյանը տեղեկացրեց, որ դատական համակարգում աշխատելու համար սեփական ցանկությամբ 2011 թվականի գարնանը դեպարտամենտ է ներկայաց փաստաթղթերը և հրամանագրվել է Աբովյանի դատարանում որպես աշխատող, սակայն աշխատանքի չի գնացել: Այս վկայի ցուցմունքը կասկած հարուցեց պաշտպաններից Տիգրան Աթանեսյանի մոտ: Նա հետաքրքրվեց, թե ինչու որոշեց աշխատանքի անցնել համակարգում. «Դե չգիտեմ, ուզում էի ուղղակի աշխատել, սիրում էի դատական աշխատանքը, ուղղակի գնացել էի, իմանամ, եթե աշխատատեղ կա, դիմեմ ու անցնեմ գործի: Ցանկանում էի Երևանում աշխատանքի նշանակվել, սակայն Աբովյանում նշանակեցին, չէի կարող»: Տիգրան Աթանեսյանը փոխանեց, որ նա ունի տեղեկություններ, որ վկայի հարազատն աշխատել է դատական դեպարտամենտում, վկան փոխանցեց, որ այն տարիներին, երբ ինքը փորձում էր գործի անցնել դեպարտամենտ, համակարգում աշխատում էր նաև իր ամուսնում հայրը. «Ձեր սկեսրայրը Ձեզ ասե՞լ է, որ գնացեք աշխատանքի»,- հետաքրքրվեց փաստաբանը, ինչին ի պատասխան վկան բասական պատասխան տվեց՝ պնդելով, որ աշխատանքի ընդունվելու որոշման մասին իմացել է միայն իր ամուսինը:

Մանրամասները քիչ ավելի ուշ:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել