Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի և նրա կնոջ «համեստ» եկամուտները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2008 թվականի հուլիսի 7-ից:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 11 միլիոն ՀՀ դրամ և 112 հազար ԱՄՆ դոլլար, որը հարկային տարվա վերջում մնացել է անփոփոխ:

2013թ.-ին Ռոբերտ Նազարյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 8.180.059 ՀՀ դրամ, իսկ տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 8.300 ԱՄՆ դոլլար:

Որպես պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ, հայտարարագիր է ներկայացրել նաև նրա կինը՝ Սվետլանա Ջհանգիրի Խառատյանը: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականին Ս. Խառատյանը հայտարարագրել է 300 հազար ԱՄՆ դոլլար, ինչպես նաև 3 միլիոնՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում նվազել է, դառնալով՝ 2  միլիոնՀՀ դրամ:

Ս. Խառատյանի տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 24.450 ԱՄՆ դոլլար:

Տեղեկատվության համար նշենք, որ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը իր մեջ ներառում է`

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
դ) փոստային կապի բնագավառը.
ե) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.
զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ