Անկախ փորձաքննությունների ինստիտուտ է պետք ստեղծել. Նիկոլայ Բաղդասարյան

Հարկավոր է ստեղծել անկախ փորձաքննությունների ինստիտուտ: Պնդում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Մեր փորձագիտական բոլոր կենտրոնները տարբեր գերատեսչությունների ներքո են գործում, և դրանք եվորապական չափանիշների համաձայն` չեն համարվում անկախ փորձագիտական ինստիտուտներ»,- ասաց նա: Պարոն Բաղդասարյանի կարծիքով` այս համակարգի ստեղծման համար հարկավոր է օրենք ընդունել. «Անկախ փորձագիտական ինստիտուտ նշանակում է փորձագետների մի խումբ, որոնք լիցենզավորված փորձագետներ են, որոնց փորձաքննություն կարող է պատվիրի դատարանը, ոչ թե կողմերը և որոնք որևէ գերատեսչության տակ չեն լինի»:

Փաստաբանը նշեց, որ այս ուղղությամբ Միջազգային փորձագետների միությունը ֆինանսավորելու է Հայաստանին. «Մեր երկրում անկախ փորձագիտական հիմնարկ ստեղծելու համար, մենք վերցրել ենք եվրոպական մի շարք զարգացած երկրների մոդելը` Գերմանիա, Սլովակիա, Ֆրանսիա և Անգլիա: Այդ մոդելների հիման վրա ուզում ենք մշակել օրենք, դեռևս Արդարադատության նախարարը սերտորեն համագործակցում է»,- ասաց պարոն Բաղադասարյանը` հավելելով. «Այս օրենքը շատ մարդկանց գրպանին է հարվածելու, նրանք որոշակի եկամուտներ են ստանում, այդ օրենքը ընդունումով նրանց անօրինական եկամուտները կփակվի, նրանք կհակադրվեն, որ սա մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին հակասող օրենք է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել