Պաշտպանի աշխատակազմ. Արձագանքելով դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին

Շարունակելով անարժեք վիրավորանքները` դատախազությունը այդպես էլ չի կարողացել հերքել երկու կարևոր հանգամանք:
1. Գործի քննության ընթացքում հակասական բացատրությունների առկայության դեպքում պետք է հարուցվեր քրեական գործ, ինչը չի արվել:

2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:

Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:

Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը ցավոք որևէ բան չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած այլ մարդկանց գործերում:

Այսքանով, սպառված ենք համարում այս խախտման հրապարակային քննարկումը:Կշարունակենք դատախազության և այլ պետական մարմինների գործունեության մեջ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների բացահայտման և վերացման մեր դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված աշխատանքը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել