Ծեծել են և վրաերթի ենթարկել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 05.15-ին, 1970 թ. ծնված Նարինե Մ.-ն ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Արագածավան գյուղի դպրոցի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել որդուն՝ 1992 թ. ծնված Արա Թ.-ին, որի ընթացքում համագյուղացու քրոջ որդին անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արա Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու և անհայտ անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել