Առաջին սպայական կոչումների շնորհում ԱԻՆ-ում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարար վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության 17 աշխատակցի:
Շնորհավորելով սպայական կոչում ստացած աշխատակիցներին՝ նախարար Արմեն Երիցյանը բոլորին բարի ծառայություն մաղթեց և ընդգծեց, որ սպայի ուսադիրներն անհրաժեշտ է պատվով կրել:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել