Քրեակատարողական հիմնարկում՝ կաշառք դատապարտյալներից. հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել