Հսկողական աշխատանքների արդյունքը՝ 9.4 մլրդ դրամ

«2014թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ: Ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքը ավելի քան կրկնակի անգամ, չնայած փաստին, որ հսկողական միջոցառումների քանակը նվազել է 118-ով, հայտնաբերված գումարն աճել է 5.1մլրդ դրամով կամ  118.6%-ով»,-ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները նշել է ՀՀ ՖՆ Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, ՀԾ գնդապետ Աշոտ Զաքարյանը:

Աշոտ Զաքարյանը հարկ վճարողներին հորդորել է գործել բացառապես օրենքի շրջանակում` փաստելով, որ նախարարության տեղեկատվական համակարգերը հնարավորություն են ընձեռում վերահսկել տնտեսվարողների գործունեությունը, և վարչության աշխատակիցները, անհամապատասխանություն նկատելու դեպքում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու համայցեր (ռեյդեր) կնախաձեռնեն` առանց ուղեկցող փաստաթղթերի կամ ուղեկցող փաստաթղթերը սահմանված կարգով չգրանցելու դեպքերում ապրանքների առաքումներ և տեղափոխումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին հայտնաբերելու նպատակով:

Հսկողական աշխատանքների մանրամասն արդյունքները կարող եք գտնել ՀՀ Հարկային ծառայության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել