Ապօրինի շինարարության և հողազավթումների 18 դեպք

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում  մայրաքաղաքում ապօրինի շինարարության  և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ  հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում  կատարվել են քանդման աշխատանքներ: Այս աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել  շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ:

Լուսանկարը՝ yerevan.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել