Նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունը. Տիգրան Բալայան

ԱԳՆ Մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է ներկայացրել Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Մեկնաբանության մեջ մասնավորապես նշված է. «Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը դարձավ  Կանադայի խորհրդարանը: Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել