Ամեն ինչ չէ, որ որոշվում է օրենսդրությամբ. Գագիկ Ղազինյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, կարևորելով այս բարեփոխումները, միաժամանակ նշում է, որ անգամ եթե օրենսդրությունն այս շրջանակներում հնարավորինս բարեփոխվի և համապատասխանեցվի ժամանակի ու հասարակության պահանջներին, դեռևս անելիքներ շատ կլինեն:

«Իմ կարծիքով մենք գործ ունենք եռամիասնության հետ: Առաջինը լավ օրենսդրությունը, եթե ուզում ենք ունենալ ապրող և գիտակից հասարակություն, երկրորդը` արդյունավետ և բարեխիղճ իրավակիրառող, ովքեր որ պետք է այդ օրենքներով աշխատեն, և վերջին հաշվով` որոշակի իրավագիտակցան մակարդակ ունեցող հասարակություն, եթե այս երեքից որևէ օղակ տեղում չէ, մենք ունենում ենք ոչ ցանկալի արդյունք»,- ասաց պարոն Ղազինյանը:

Նա մանրամասնեց, որ թերի օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ շատ դրական լուծումներ չկարողանա իրականացնել իրավակիրառողը. «Օրինակ բերեմ` հենց հիմա դատական իշխանության մասով ունենք արդարադատության խորհրդի հետ խնդիր, այն պետք է լինի անկախ, բայց սահմանադրական լուծումները այնպիսին են, որ արգելք են այս գործընթացին»,- պարզաբանեց հանձնաժողովի անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել