Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ Ոստիկանությունը ներկայացնում է գրանցված պատահարները վերջին օրվա ընթացքում:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցի թիվ 13/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների, որից հետո՝ Վրացական փողոցի թիվ 21/7 հասցեի պատին:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, Երևանի Ղափանցյան փողոցում գտնվող մրցադաշտում «Չեզետ-125» մոտոցիկլետ է վթարի ենթարկվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Երևանի Շերամի փողոցի թիվ 10/1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսան Մարչ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.40-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչապատ գոտում, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.55-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «Տոյոտա Կորոլա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ամբերդ և Աղավնատուն գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21011» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 44,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ծաղկաձոր-Հրազդան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Արևիկ ճանապարհի 6-րդ կմ-ին «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել