Երգչուհի Էմմի պատասխանը` իրեն դատի տալու վերաբերյալ

Երգչուհի Էմմին Պարույր Սեւակի ժառանգների կողմից իրեն դատի տալու մտադրության կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Լինելով արվեստի ընտանիքի ծնունդ, շատ լավ գիտակցում եմ և հասկանում ընտանիքին թողնված ժառանգությունն ու մտավոր հարստությունը, որի կրողն ինքս եմ այսօր:
Լինելով շատ երիտասարդ, հասցրել եմ աշխատել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, տարբեր ազգերի ստեղծագործողների աշխատանքները ներկայացրել եմ հանրությանը, որով և իսկ շատ վաղուց գիտակցել եմ, թե ինչ է իրենից ներկայացնում հեղինակային իրավունքը: Ստեղծման իսկ օրվանից մշտապես համագործակցել եմ «Հայհեղինակ» կազմակերպության հետ, նաև բազմաթիվ երկրներում հեղինակային իրավունքները պաշտպանող կազմակերպությունների հետ, որոնց վառ ապացույցը բազմաթիվ միջազգային մրցույթներում մասնակցությունս միջազգային և հայ (Եկմալյան, Բաբաջանյան, Օրբելյան, Գրիգորյան մինչ մեր օրերը) հեղինակների ստեղծագործությունների կատարումն է:
Մշտապես իմ կողմից կատարված բոլոր ստեղծագործությունները գրանցված են եղել «Հայհեղինակ» կազմակերպության կողմից . . .
Ինչ վերաբերվում է «Էրեբունի Երևան» (հեղինակներ՝ Էդգար Հովհաննիսյան, Պարույր Սևակ) երգի կատարմանը, նկարահանման և ցուցադրմանը, այն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մտահաղացումն է, այսինքն երգի հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվել են նրանց կողմից: Պարզապես կուզենամ ավելացնել հետևյալը. Բոլորին կխնդրեմ միացնել տեսահոլովակը և դիտել սկզբից մինչև վերջ, որտեղ երկու անգամ նշվում է ինչպես երգի կատարողների, այնպես էլ հեղինակների անունները: Ինչ վերաբերվում է երգի նորովի ներկայացնելուն սա առաջի դեպքը չէ և կուզենամ հիշատակել Ա. Բաբաջանյանի «Կամուրջներ» ստեղծագործության կատարումը, որի համար ոչ ոք ինձ դատի չտվեց:
Հարգանքով եմ մոտենում մամուլի և լրատվական բոլոր միջոցների ներկայացուցիչներին, հարգում եմ նրանց աշխատանքը, հաճույքով միշտ նրանց հետ համագործակցում, պահանջում եմ և խնդրում որպեսզի մամուլի ազատության իրավունքը դրոշակ դարձված ինֆորմացիա տարածելուց երբևիցե չար, սխալ և թյուր միջոցներով չներկայացնեն հանրությանը և չարատավորեն ոչ ոքի աշխատանքը և ստեղծագործական կյանքը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել