Մեղադրանք՝ կնոջ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 39-ամյա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հակոբյանը Վանաձոր քաղաքում գտնվող իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ իր ձեռքում գտնվող խոհանոցային դանակը նետել է նրա ուղղությամբ, ինչը սուր ծայրով դիպել է Ա. Մարկոսյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսին և շեշտակի հասցված ուժգին հարվածային ուժի ներգործության հետևանքով նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հակոբյանին 2014 թվականի հոկտեմբերի 22 -ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել