Ինչո՞ւ Էդգար Ղազարյանը լքեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնը

Էդգար Ղազարյանն այլևս Վայոց ձորի մարզպետ չէ: Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվեց նրան նշյալ պաշտոնից ազատելու մասին որոշումը:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ պարոն Ղազարյանը տեղափոխվում է այլ աշխատանքի: Էդգար Ղազարյանն այսօր ՀՀ կառավարության դահլիճում չէր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նրան՝ ցանկանալով արդյունավետ գործունեություն:

Իրավաբան.net-ի տեղեկություններով Էդգար Ղազարյանն այս պաշտոնը լքել է դիվանագիտական կորպուսում աշխատանքը շարունակելու համար: Մեր տեղեկություններով՝ նա կնշանակվի Լեհաստանում Հայաստանի դեսպան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել