Ալվինա Գյուլումյանը պաշտոնն ստանձնելու երդում տվեց ՀՀ ԱԺ նիստում

Քիչ առաջ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը պաշտոնն ստանձնելու երդում տվեց ՀՀ Ազգային ժողովի նիստում:

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի կոչմանը:»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Ալվինա Գյուլումյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին: Վերջինս 2003թ.-ի ապրիլի 2-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել