Անչափահասը դանակահարել է 37-ամյա քաղաքացուն

Հոկտեմբեր 18-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 37-ամյա Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ` ժամը 11.20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին` Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել և ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր` հանգամանքները պարզելու համար: Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, 16-ամյա Ն. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով: Ն. Ս.-ն հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Ն. Ս.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել