Հանքավանի ՏԻՄ արտահերթ ընտրություններ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Հանքավան համայնքում ս.թ. նոյեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից: Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Վովա Համազասպի Սահակյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել