Վարչապետը մասնակցել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը: Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող նոր մասնաճյուղում կգործի կրթահամալիրի հիմնական դպրոցը, որտեղ ուսում կստանա 154 երեխա:

Ինչպես փոխանցում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից՝ Հովիկ Աբրահամյանը շրջել է մասնաճյուղի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքում, ծանոթացել կրթահամալիրի սաների համար ստեղծված պայմաններին:

Այնուհետև տեղի է ունեցել կրթահամալիրը համալրած սաների երդման հանդիսավոր արարողությունը: Սաներից մի քանիսին «Խաչ պատերազմի» վզնոցները հանձնել է վարչապետ Աբրահամյանը:

Կրթահամալիրի սաները հանդես են եկել նաև մարտարվեստի և ռազմարվեստի ցուցադրական ելույթներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել