Պրոբացիայի ծառայության ներդրման համար ստեղծված աշխատանքային խմբի հանդիպում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պրոբացիայի ծառայության ներդրման համար ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիոն ծառայության ներդրման համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկելու քայլերը։ Մասնավորապես անդրադարձ է եղել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում և այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը և նպատակահարմարությանն առնչվող հարցերին, պրոբացիայի ծառայությունում ծառայող անձանց իրավական կարգավիճակի, վերջինիս համար անհրաժեշտ սոցիալական երաշխիքների և այլ առանցքային նշանակություն ունեցող խնդիրների։

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել