Ի՞նչ միջազգային պարտավորություններ է ստանձնել Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում․ աշնանային դպրոց

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները։ Այս թեման այսօր դասավանդվեց Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը թեմայի շրջանակներում ներկայացրեց ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնց շարքին են դասվում՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակենրում կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի պարտավորությունները, բացի այդ Հայաստանը մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցին։

Դասախոսության ընթացքում բանախոսը խոսեց այն ուղիներից, որոնց շնորհիվ Հայաստանը պետք է մոդելավորի նշյալ միջազգային պարտավորությունները մեր իրականությունում․ «Որովհետև դրանք՝ լինելով շատ բարդ և ծավալուն, դժվար է, կոպիտ ասած՝ թարգմանել կամ տեղափոխել մեր իրականություն։ Զուտ միայն իրավական ակտերի ճանապարհով չէ, որ իրականացվում է դա։ Ավելի կարևոր հանգամանքներ կան՝ մեզ մոտ պետք է ձևավորված լինի մշակույթ, համապատասխանեն մոտեցումները, ինչպես նաև հասարակական ընկալումները և այլն։ Շատ պատավորություններ կան, որոնց էմպլեմենտացիայի բարդությունը և տեխնիկաները պետք է ընկալվի»,- դասախոսությունից հետո Իրավաբան.net-ին փոխանցեց պարոն Կիրակոսյանը։ Դասընթացի ժամանակ նա նաև ներկայացրեց Հայաստանի կատարած աշխատանքներն այս ուղղությամբ և ուղենշեց հետագա գործողությունները, որոնք դեռ պետք է իրականացվեն։ Դասախոսությունից հետո մասնակիցները անցան խմբային աշխատանք։

Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցը կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Դպրոցի տեղեկատվական գործընկերը Իրավաբան.net-ն է:

Կարդացեք նաև`

Բարեխղճությունից և հաշվետվողականությունից մինչև Ծաղկաձորի բարձունքներ. աշնանային դպրոց

Հակակոռուպցիոն գիտելիքների տրամադրումից մինչև հրաձգություն և լող. աշնանային դպրոցը մեկնարկեց

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել