Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Գրանցվել են նոր պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.30-ին, «Օպել Քորսա»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել Քորսա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտ «Պեժո»   մակնիշի ավտոմեքենան բախվել  է թունելի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լենինգրադյան և Մ. Մեծարենցի փողոցների խաչմերուկում  «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Լենդ Կրաուզեր»  ավտոմեքենայի, որն էլ՝ «Տոյոտա Քեմրի»  մակնիշի ավտոմեքենայի: «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը  և  «Տոյոտա Քեմրի»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 00.20-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի  ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել  երկու քաղաքացու և դիմել փախուստի: Տուժողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Օպել»  և   «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.30-ին,  «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  Երևանի Ավան-Առինջ թաղամասի թիվ 2/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.30-ին,   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Արմավիրի  մարզում՝ Երևան-Մյասնիկյան ճանապարհի 54-րդ կմ-ին,  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել   «ՎԱԶ-2101»  և  «Կրայսլեր-320»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում,  «Մերսեդես C-240»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 00.10-ի սահմաններում,  Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը  01.00-ի սահմաններում, Հրազդանի Շահումյան փողոցում իրար են բախվել   «Օպել»   և   «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի ուղևորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.50-ին, Եղվարդ-Նոր Երզնկա ճանապարհի 10-րդ կմ-ին  «ՍԱՏ»  մակնիշի տրակտորը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Չարենցավանի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ  «Դայվո»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: «Դայվո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Չայքենդ-Ջերմուկ ճանապարհի 12-րդ կմ-ին  «Մոսկվիչ ԻԺ-715»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի: Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մելքումովի փողոցի սկզբնամասում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի` պատճառել մարմնական վնասվածքներ և հեռացել: Տուժողը դիմել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:  Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում   «Դաիհատս-Բոն»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին,  «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.40-ին, Երևանի Տ. Մեծի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում  «Օպել»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի: «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 19-ին, ժամը 02.30-ին,  «Նիսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը  10.20-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց  թիվ 67 երթուղու ավտոբուսի վարորդը ընթացքի ժամանակ արգելակել է, ինչի հետևանքով մի կին սրահում վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.30-ին,  Երևանի Գայի պողոտայի թիվ 26 շենքի դիմաց «Օպել»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է կանաչապատ գոտու եզրին, այնուհետև հարվածել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.35-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Արմաշ գյուղի հատվածում, երկու ավտոմեքենա  է բախվել: Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 63-րդ կմ-ի հատվածում «ՀՈՒՆԴԱԻ»  մակնիշի ավտոմեքենան բախվել է   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի, որի ուղևորն է եղել հիշյալ երիտասարդը: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Հուշակերտ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին  «ԴԵՈՒ»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի մասից և բախվել կամրջի սյանը:  Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի կենտրոնական փողոցում  «Ինֆինիտի QX4»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է հողակույտի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, Գյումրիի Շիրազի փողոցի թիվ 30 հասցեի դիմաց  «ԳԱԶ-2790»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը  տեղում բուժօգնություն է ստացել: Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա պատանու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 5-րդ կմ-ին  «ԳԱԶ-2705»  մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս բախվել է «Միցուբիշի-Շարլոտ»  մակնիշի ավտոմեքենայի: «Միցուբիշի-Շարլոտ»-ի վարորդը և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել