Ստորագրվեց 6-րդ փոխըմբռնման հուշագիրը

Ս/թ հոկտեմբերի 17-ին կնքվեց Փոխըմբռնման հուշագիր Միգրացիոն պետական ծառայության, «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի միջև: Հուշագրի նպատակն է ամրապնդել վերաինտեգրման ոլորտում համագործակցությունը՝ արդյունավետ փոխգործակցություն ծավալելով Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի գործունեության շրջանակներում: Սա թվով 6-րդ հուշագիրն է, որը Միգրացիոն պետական ծառայությունը և «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ստորագրում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության լրատվական բաժինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել