Քաղաքացիները շարունակում ենք զենք-զինամթերք հանձնել

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Ռաֆայել Բ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 23, 5.45 մմ տրամաչափի՝ 63 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Էդվարդ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8 Մ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսավոր հրացան և 7,62 մմ տրամաչափի 33 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1959 թ. Կամո Ս.-ն իր տնամերձ հողամասում գտնվող խորդանոցից ներկայացրել է ինքնաշեն 2 ատրճանակ, ինքնաշեն ատրճանակի 7 դետալ, ինքնաշեն ատրճանակի 3 պահունակ, ինքնաձիգի 68 դետալ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 43, 7,62 մմ տրամաչափի 31 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի 76 փամփուշտ և հայտարարել, որ ինքնաշեն ատրճանակներն ու դետալները պատրաստել է ինքը, իսկ ինքնաձիգի դետալները և փամփուշտները գտել է 1990 թ.-ին՝ Բալահովիտի տարածքից:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել