Մհեր Ենոքյանի գործի քննություն արդար է եղել. Հրայր Թովմասյանի կարծիքը

Մհեր Ենոքյանի գործով կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Եվ քանի դեռ որևէ դատավորի նկատմամբ այդ գործով կարգապահական վարույթ չի հարուցվել, ուրեմն գործի քննությունն արդար է եղել: Երեկ լրագրողների հետ զրույցում նշել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Լրագրողների հարցերին` կապված դատարանների կայացրած որոշումների արդար լինելու վերաբերյալ, նախարարը նշեց, որ ինքը ինքն ի պաշտոնե իրավունք չունի մեկնաբանելու դատարանների կայացրած վճիռները:
«Արդարադատության նախարարը եթե նման մեծ գայթակղություն ունի և չի կարողանում իրեն զսպել` որևէ գործի վերաբերյալ գնահատական տալու հարցում, արդարադատության յուրաքանչյուր նախարար պետք է բարի լինի դիմում գրի, դուրս գա աշխատանքից և, որպես փորձագետ, ինչ ուզում է ասի»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել