Որքա՞ն են կազմում ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եկամուտները

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2012 թվականի հունիսի 16-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 4.200.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով 18.000.000 ՀՀ դրամ:

2013թ.-ին Արմեն Աշոտյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 5.038.000 դրամ, ստացված փոխառությունները (վարկերը)՝ 10.000.000 ՀՀ դրամ, իսկ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած) կազմել են 19.000.000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ