Վարչապետը զարմացավ, թե ինչպես է մի գիշերում միլիոնների ծախս ավելացել

Կառավարության նիստի ընթացքում այսօր Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց երկու նախագիծ: Դրանցից առաջինով կարգավորվում էր 2014թ. ձմեռային զորակոչի անցկացման գործընթացը:

Այնուհետև պարոն Նազարյանը ներկայացրեց «Թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը. «Որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊՆ-ի և «Արցախ» կարի-կոշիկ ՓԲԸ-ի միջև 2011թ. կնքված կոշկեղենի ձեռքբերման երկարաժամկետ գնման պայմանագրով ապրանքների գները ամրագրվել էին 2011թ. շուկայական գնով, որոնք ներկայումս բարձրացել են` կապված անհրաժեշտ հումքի բարձրացմամբ և արտադրության ոլորտում այլ ծախսերի օբյեկտիվ աճի հետ»,- պարզաբանեց նախարարի տեղակալը` առաջարկելով փոխել գնման պայմանագիրը. «Պարոն վարչապետ, ըստ էության` ավելացվող գումարը 119.5 մլն գումար է կազմում»,- նշեց նա:

Այս թիվը զարմացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Բա, 83 մլն պետք է լիներ, ոնց կարո՞ղ է պատահի, երեկ այդպես էր ներկայացվել: Մի գիշերում այդքան ավելացա՞վ»,- հարցրեց վարչապետը, Արա Նազարյանն ասաց, որ ֆինանսների նախարարի հետ կպարզաբնեն: Այդուհանդերձ Հովիկ Աբրահամյանը հաստատեց նշյալ ծրագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել