Որքա՞ն եկամուտ են հայտարարագրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և նրա կինը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշված պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի սեպտեմբերի 16-ից ապրիլի 18-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 3.421.700 ՀՀ դրամ և 6.350 ԱՄՆ դոլլար, որոնք հարկային տարվա վերջում ավելացնել են, դառնալով 3.847.500 ՀՀ դրամ և 7.150 ԱՄՆ դոլլար: 2013թ.-ին Տիգրան Մուկուչյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 7.425.174 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ, իր եկամուտներն է հայտարարգրել նաև Տ. Մուկուչյանի կինը՝ Իննա Վալերիի Շահնազարյանը: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին Ի. Շահնազարյանը հայտարարագրել է 392.000 ՀՀ դրամ և 5.100 ԱՄՆ դոլլար, որոնք հարկային տարվա վերջում ավելացնել են, դառնալով 457.000 ՀՀ դրամ և 5.350 ԱՄՆ դոլլար: 2013թ.-ին Ի. Շահնազարյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 384.000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ