Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պատգամավորները ներկա էին «Շանթ Հարությունյանի և ընկերների» դատական նիստին

«Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի հերթական դատական նիստին այսօր ներկա էին Աժ պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքական և հասարակական այլ գործիչներ:

Այսօրվա նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Ալեք Պողոսյանի հանրային պաշտպանը, ով գործում ներգրավվել է նախորդ դատական նիստին: Նա իր ճառում շեշտեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը հիմնավորված չէ քրեական գործով. «Կառուցված է ոստիկան հանդիսացող անձանց կեղծ ցուցմունքների և նախաքննական անհիմն եզրակացության վրա: Նախաքննությունը տևել է մոտ վեց ամիս, սակայն գործով չի կատարվել համակողմանի նախաքննություն, այն կատարվել է թերի, իսկ հանգամանքներն ի վնաս ամբաստանյալների են գնահատվել»,- շեշտեց պաշտպանը՝ հավելելով, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է կայացվի արդարaցման դատավճիռ. «Մի քանի պատճառով, նախ իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, բացի այդ գործով ապացուցվել են, որ Պողոսյանը ամուսնացած է, ունի 5 անչափահաս երեխա, ընտանիքը գտնվում է վատ վիճակում»,- ասաց նա: Այս պահին նա այլ հիմնավորումներ է բերում:

Նշենք, որ մեղադրողը միջնորդել էր Ալեք Պողոսյանին 6 տարվա ազատազրկման: Պաշտպանը այս միջնորդությունը որակեց «copy-paste» մյուս մեղադրանքներից և քաղաքական հետապնդման ենթատեքստ տեսավ:

Մանրամասները քիչ ավելի ուշ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել