Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ձեր որդուն չե՞ք ճանաչում, վկա. Դատական դեպարտամենտի գործով հարցաքննվեցին վկաները (լրացված)

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործով շարունակվեց վկաների հարցաքննությունը: Նախ դատարան ներկայացավ սույն գործի հետ կապ ունեցող մեկ այլ գործով մեղադրյալ Հայկ Մարգարյանը: Նա հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից, ինչպես նաև իր խոսքերը պատճառաբանելուց: Դատարանը նրա ցուցմունքը կընթերցի նիստի ավարտին:

Այնուհետև սկսվեց վկաների հարցաքննությունը, նրանցից Արմեն Մանուկյանը տեղեկացրեց, որ դիմել է գործով մեկ այլ վկա Աշոտ Գասպարյանին՝ իր կնոջը Դատական դեպարտամենտում աշխատանքի տեղավորելու առնչությամբ: Նրա կինը ժամանակավոր աշխատանքի է անցել սկզբում Կենտրոն և Նորք-Մարաշ, այնուհետ Վարչական դատարաններում: Արմեն Մանուկյանն ասաց, որ խնդրանքից բացի այլ բան չի տվել Աշոտ Գասպարյանին, սակայն հետագայում՝ վկայի հիշելով՝ աշխատանքի ընդունվելուց երեք տարի անց նա իմացել է, որ կինը Միսակ Մարտիրոսյանին ծննդյան առթիվ նվեր է տվել. «Ոսկե կոպեկ է եղել, կինս ծննդյան կապակցությամբ նվիրել է Միսակ Մարտիրոսյանին: Ես շատ եմ զայրացրել»: Դատարանը հակասություններ գտավ այս վկայի նախաքննական ցուցմունքի և դատարանի ցուցմունքների միջև: Նախ վկան սկզբում նշում էր, թե քննիչից է տեղեկացել նվերի մասին, սակայն դատարանում ասաց՝ կնոջից: Բացի այդ նախաքննական ցուցմունքում խոսք կար բոմբոներկայի մասին, ինչը չհիշատակեց վկան:

Այնուհետև ցուցմունք տվեց վկա Աշոտ Գասպարյանը, ով նշեց, որ Արմեն Մանուկյանի կնոջն աշխատանքի տեղավորելու համար դիմել է Միսակ Մարտիրոսյանին: Միսակ Մարտիրոսյանի պաշտպանի այն հարցին, թե արդյոք իր պաշտպանյալը որևէ ակնարկ է արել, որ օրինակ՝ կոնյակ նվիրի, վկան պատասխանեց. «Խի՞ մեր ընգերությունը էտ մակարդակի ա, որ ակնարկեր մի շիշ կոնյակ տայինք»:

Այնուհետև ցուցմունք տվեց վկա Կիմ Տերտերյանը: Վերջինս տեղեկացրեց, որ աշխատանքի է անցել Մասիվի դատարանում որպես դատական կարգադրիչ, սակայն ոչ մի պայմանագիր չի ստորագրել, ընդամենը երեք օր է գնացել աշխատանքի, իսկ աշխատանքից ազատման մասին իմացել Facebook.com սոցիալական ցանցից: Մեկ այլ վկա Ալբերտ Այնաջյանն էլ նշեց, որ 8 ամսվա աշխատավարձը բանկային քարտով վերցրել է, տրամադրել ստորաբաժանման պետին:

Այսօրվա նիստը ընթանում էր զավեշտալի մթնոլորտում, որն անգամ ամբաստանյալներին էր զվարճացնում: Օրինակ՝ Աշոտ Գասպարյանը մոտենալով ամբիոնին տեղեկացրեց, որ ճանաչում է Միսակ Մարտիրոսյանին, ում հետ ընկերական հարաբերություններ ունի: Դատարանը հետաքրքրվեց, թե բացի նրանից այլ անձանց ճանաչում է, վկան շրջվեց ու մատնանշեց երկու ամբաստանյալի, նրանց շարքում էր նաև որդին՝ Նարեկ Գասպարյանը, ում վկան չնշեց: Վերջինս ետևից ձայն տվեց վկային. «Ձեր որդուն չե՞ք ճանաչում, վկա»,- հետաքրքրվեց դատավորը, որի ի պատասխան վկան ծիծաղելով ասաց, որ ի սկզբանե նշել էր` բոլորին ճանաչում է:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել