Ինչո՞ւ են Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանին հանել ՄԻԵԴ-ի դատավորի հարցազրույցի մասնակիցների ցուցակից

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նորա Կարապետյանը մրցութային Հանձնաժողովին ներկայացրել են դիմումներ, որով խնդրեցին հարցազրույցի արդյունքներն իրենց մասով չամփոփել և գրանցման ցուցակից հանել:

Հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի» 5-րդ կետով, որոշեց Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանին հանել հարցազորւյցի մասնակիցների ցուցակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել