Հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի նախաձեռնող խմբի հանդիպումը կայացավ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը Վանաձորում հանդիպում ունեցավ Հակակոռուպցիոն կոալիցիայի Լոռու մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ձևավորված նախաձեռնող խմբի անդամների հետ:

Հանդիպման շրջանակներում խմբի անդամ ՔՀԿ ներկայացուցիչները ունեցան արդյունավետ քննարկում, վեր հանեցին հիմնական խնդիրները և մշակեցին հետագա գործողությունները: Հանդիպման ընթացքում որոշվեց, խմբի կազմից անդամների կողմից ընտրել ՔՀԿ-ների, որոնց ներկայացուցիչները կմասնակցեն Երևանում կայանալիք Հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադիր համաժողովին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ