ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորների 9 թեկնածուները հանձնեցին հարցազրույցը, մնացին երկուսը

ՀՀ Վճռաբեկ դատարանում շարունակվում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցային փուլը: Այս պահին այս փուլը անցել են մասնակիցներից 9-ը:

Քիչ առաջ հարցազրույցն ավարտեց «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Դավիթ Հակոբյանը: Այս պահին հարցազրույց է հանձնում Եղիշե Կիրակոսյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական:

Հարցազրույցը անցկացվելու է երեք փուլերով, առաջին փուլում թեկնածուները խոսելու են անձնական տվյալներից, երկրորդում՝ մասնագիտական ունակություններն են ստուգվելու, իսկ երրորդը լեզվական հմտությունների ստուգումն է: Առաջին փուլի համար նապատեսված է 30 րոպե, մյուս երկու փուլերի՝ 40-ական րոպե: Հարցազրույցն անցկավելու է երեք օրերի ընթացքում:

Այս պահանջների շրջանակներում թեկնածուները գնահատվելու են ընդհանուր 100 միավորանոց համակարգով, անձնական հատկանիշների համար նախատեսված է 20 միավոր, երկրորդի՝ մասնագիտական որակների ստուգման փուլի՝ 55 և լեզվական կարողությունների` առավելագույնը մինչև 25 միավոր:

Տեղեկացնենք, որ հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները կհրապարակվեն մրցույթի ավարտից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել