ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի հարցազրույցի երկրորդ փուլը մեկնարկեց

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուի ընտրության երկրորդ փուլը մեկնարկեց: Այս պահին մրցույթային հանձնաժողովը հարցազրույց է վարում թեկնածուներից փաստաբան Վահե Գրիգորյանի հետ:

Հիշեցնենք, որ հարցազրույցները ընթանում են Վճռաբեկ դատարանի գրադարանի դահլիճում: Առաջին փուլն արդեն անցել են Արմեն Հարությունյանը (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր), Արայիկ Ղազարյանը («Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից), Նելիկ Հարությունյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ), Վիգեն Քոչարյանը (ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս), Լիզա Գրիգորյանը (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր): Թեկնածուներից Հակոբ Ղարախանյանը երեկ չներկայացավ հարցազրույցին, այսպիսով՝ դուրս մնալով մրցույթից: Մրցույթի հարցազրույցային փուլի համար նախատեսված է 3 օր, եթե այսօր հարցազրույցներւը չավարտվեն, կտեղափոխվեն վաղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել