Արդարադատության նախարարությունը ուսանողական թերթի բովանդակությանը հարիր մի անհեթեթ հոդված է հրապարակել. Տիգրան Եգորյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Վճռաբեկ դատարանի գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցային առաջին փուլը:

Դատարանում այսօր ներկա էին «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի անդամները: Նրանցի փաստաբան Տիգրան Եգորյանը կարծիք հայտնեց կազմակերպության մտահոգությունների վերաբերյալ Արդարադատության նախարարության հայտարարության շուրջ. «Արդարադատության նախարարության աշխատակազմը ուսանողական թերթի բովանդակությանը հարիր մի անհեթեթ հոդված է հրապարակել, որը մեզ պետք չի: Պետք է պատասխանել ու պարզաբանումներ տալ այն փաստերի վերաբերյալ, որը մենք հրապարակել ենք ու պարզաբանել, թե ինչպե՞ս է տեղի ունեցել, որ ժամկետից ուշ ներկայացրած թեկնածուները հանձնաժողովի կողմից անցկացվել են հարցազրույցի փուլ»:

Պարոն Եգորյանը նաև կարծիք հայտնեց. «Այս ամենը տանում է նրան, որ նախապես կուլիսներում կայացվող որոշումների ամեն գնով կյանքի կոչվեն: Այդ պրոցեսներում հանրությունը և ժողովրդավարությունը զրկվում են իրենց շահերի ներկայացված լինելու հնարավորությունից»:

Հիշեցնենք` մինչ այս կազմակերպությունը հայտարարությամբ էր հանդես եկել` պահանջելով չեղյալ համարել թեկնածուներից երեքի մասնակցությունը մրցույթին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել