Ինչո՞ւ են արհմիությունները պասիվ Հայաստանում

Արհմիությունները չափազանց պասիվ են մեզ մոտ: Կարծում է իրավաբան Արայիկ Ղազարյանը: Նրա խոսքերով` այս հարցում դերակատարություն ունի օրենսդրությունը. «Օրենսդրական մեխանիզմները ճկուն չեն մշակված, որոնք թույլ չեն տալիս Արհմիություններին լիարժեք գործել»:

Պարոն Ղազարյանի համոզմամբ` ներկայումս հասարակության կողմից վստահությունն Արհմիությունների նկատմամբ ընկել է. «Այստեղ նաև մշակույթի հարցն է, արհմիության նկատմամբ վստահության պակաս կա: Բացի այդ դրված են այնպիսի սահմանափակումներ, որոնք խանգարում են արհմիություններին, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց անդամների շահերը: Սահմանափակումներ կան, որ թույլ չեն տալիս` արհմիությունները զարգանան»,- եզրակացրեց պարոն Ղազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել