Յուրաքանչյուր իրավաբանի համար էլ պատիվ է աշխատել ՄԻԵԴ-ում. Արմեն Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի հարցազրույցային փուլը: Առաջինը այս փուլին մասնակցում էր Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հարությունյանը: Հարցազրույցից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործընթացը միջազգային ստանդարտների հիման վրա է ընթանում. «Կարծում եմ, որ թափանցիկ էր, հանձնաժողովը ներկայացուցչական էր: Այն մարդիկ էին, որ առնչվում էին ՄԻԵԴ-ին, արդարադատության նախարարն էր և այլք, հո ֆինանսների նախարարը չէր լինի: Ես անկեղծ ասեմ՝ հատուկ չեմ պատրաստվել, Ուկրաինայում այդ հնարավորությունը չունեի: Միջին բարդության էր: Ես եկել եմ հանձնեմ ու մեկնեմ Ուկրաինա»:

Իրավաբան.net-ի այն հարցին, թե իր ներկայիս պաշտոնը նվազ կարևոր չի, քան ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի, ինչու է որոշել պայքարել այս պաշտոնի համար, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Այո, այդպես է, սակայն յուրաքանչյուր իրավաբանի համար պատիվ է ներկայացնել Հայաստանը ՄԻԵԴ-ում»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել