ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների հարցազրույցը մեկնարկել է (լրացված)

Վճռաբեկ դատարանի գրադարանի դահլիճում տեղի է ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը: Այս պահին մրցույթային հանձնաժողովի հարցերին է պատասխանում Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հարությունյանը: Նախկին օմբուդսմենը ներկայումս խոսում է ներկայիս ՄԻՊ-ի հարցի շուրջ: Պարոն Անդրեասյանը հետաքրքրվել էր, թե որոնք են 3 այն արատները, որ խանագարում են դատական համակարգին:

Հարցազրույցը անցկացվելու է երեք փուլերով, առաջին փուլում թեկնածուները խոսելու են անձնական տվյալներից, երկրորդում՝ մասնագիտական ունակություններն են ստուգվելու, իսկ երրորդը լեզվական հմտությունների ստուգումն է: Առաջին փուլի համար նապատեսված է 30 րոպե, մյուս երկու փուլերի՝ 40-ական րոպե: Հարցազրույցն անցկավելու է երեք օրերի ընթացքում:

Հանձնաժողովն այսօր հասցրեց հարցազրույց ունենալ թեկնածուներից 5-ի հետ: Նրանք են` Արմեն Հարությունյան (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր), Արայիկ Ղազարյան («Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից), Նելիկ  Նիկողոսի Հարությունյան (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ), Վիգեն Քոչարյան (ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս), Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր): Թեկնածուներից Հակոբ Ղարախանյանը, չներկայացավ հարցազրույցի` դուրս մնալով մրցույթից: Հարցազրույցի հաջորդ փուլը կմեկնարկի վաղը 12-ին: Մրցույթի հարցազրույցային փուլի համար նախատեսված է 3 օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել