ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկի` Արմեն Հարությունյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Արմեն Հարությունյանի կենսագրությունը:

Արմեն Շուրայի Հարությունյան (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր)

1981-1986 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1986 թ-ին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1989 թ-ին, պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1993-1997 թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց և գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Կենտրոնական Եվրոպայի և Փարիզ 12 համալսարաններում։ Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի Չիվնինգ ծրագրի 2006-2007 թթ շրջանավարտ է։
1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում։ Համատեղությամբ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատու։ Դասավանդում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում։
2001-2005 թթ. եղել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ։
2000-2002 թթ. եղել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
2002-2006 թթ. զբաղեցրել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։
2001 թ-ից ՀՀ եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահն է։
2002-ից մինչ օրս Ժողովրդավարության և իրավունքի եվրոպական (Վենետիկյան) հանձնաժողովի ՀՀ փոխանորդ – ներկայացուցիչն է։
2005-2006 թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
2006 թ. փետրվարի 20-ից 2011թ.-ի փետրվարի 1-ը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
2008 թ-ին անդամակցել է ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային։ Ֆրանսիայի հայ իրավաբանների միության պատվավոր անդամ է։ Անդամակցում է նաև Հյուսիսային Ամերիկայի հայ իրավաբանների միությանը։
2009 թ. դարձել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի խորհրդի անդամ։
2010 թվականին անդամակցել է Միջերկրածովյան օմբուդսմենների ընկերակցությանը և Ասիական օմբուդսմենների միությանը։
2011 թվականի մարտից՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։

Զեկույցներով հանդես է եկել Հարվարդի և Միչիգանի համալսարաններում։ Արմեն Հարությունյանն ավելի քան 80 գիտական աշխատանքի, 2 դասագրքի և 7 մենագրության հեղինակ է։

Կարդացեք նաև`

Նելիկ Հարությունյանի կենսագրությունը

Դավիթ Հակոբյանի կենսագրությունը

Լիզա Գրիգորյանի կենսագրությունը

Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը

Արայիկ Մելքումյանի կենսագրությունը 

Նորա Կարապետյանի կենսագրությունը 

Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը

Վիգեն Քոչարյանի կենսագրությունը  

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել