Ի՞նչ է կախված ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորից. պարզաբանում է փաստաբանը

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ընտրությունը թափանցիկ չի ընթանում: Այս կարծիքը կիսում է նաև փաստաբան Արա Զաքարյանը. «Այն ինչի վերաբերյալ, որ ես ծանոթանում եմ ԶԼՄ-ներից, իրոք մտահոգության տեղիք է տալիս: Որպես այդպիսին ընտրությունների ընթացակարգը թափանցիկ չի իրականացվում: Ի վերջո եվրոպական դատարանում նշանակվող դատավորից շատ բան է կախված լինելու, այդ թվում` նրա դիրքորոշումից կախված է լինելու բարեփոխումների իրականացման կարգի, ընթացակարգերի, իրավունքի զարգացման հարցերը»,- ասաց պարոն Զաքարյանը` շեշտելով, որ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դատավորից կախված է նաև լիենլու դատարանում Հայաստանից ուղարկվող գործերի քննության ճակատագիրը, մինչ այս նշյալ գործընթացy մտահոգիչ տեմպերով է ընթացել, պարոն Զաքարյանը այս եզրահանգման է եկել սեփական օրինակով. «Շատ երկար են ընթանում իմ գործերը, ես վերջերս Վրաստանի իմ կոլեգաներից տեղեկացա, որ այդ երկրի գանգատները քննվում են մոտավորապես երկու տարվա ընթացքում, Հայաստանի գործերը 5-6 տարի է, որ չեն քննվում դեռ: Սա անշուշտ պայմանավորված է մեր դատավորի գործողություններով կամ անգործությամբ: Դատավորից շատ բան է կախված»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Պարոն Զաքարյանը նաև հավելեց. «Եվրոպական դատարանը որոշակի ընթացակարգային փոփոխություններ կատարեց, որպեսզի առաջին հերթին հնարավորինս թեթևացնի բեռը` Եվրոպական դատարանի գանգատների քանակը, դրա հետ մեկտեղ նաև պարզեցված ընթացակարգ որոշ առումով մտցրեց, որպեսզի հնարավորինս արագ գործերը քննվեն:  Ըստ նրանց ցանկության` նախատեսվում է, որ 2015-2016թթ. գործերը առավելագույնը պետք է քննվեն մեկ տարվա ընթացքում` ընդունելության հարցերի վերաբերյալ: Մեր մոտ 5-6 տարին, ցավոք սրտի նորմալ երևույթ է»,- եզրահանգեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել