Նորություններ

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկի` Լիզա Գրիգորյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Լիզա Գրիգորյանի կենսագրությունը:

Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) 

Լիզա Ռաֆիկի Գրիգորյան

Ծնվել է 1973 թ. Երևան քաղաքում:
1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2011թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան:
1993-1996թթ. աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես գործավար:
1996-1999թթ, աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես նիստերի քարտուղար:
1999թ. մարտից մինչև 2007թ. օգոստոսը եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ:
1999-2008թթ. աշխատել է ՀՀ իրավաբանների միության իրավական օգնության սոցիալական կենտրոնում` որպես իրավախորհրդատու:
2008թ. հունվարից մինչև 2008թ. հունիսը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում` որպես հանրային պաշտպան:
2009-2010թթ. աշխատել է “Քեյ Փարթնրզ” ՓԲԸ-ում` որպես իրավաբան:
2010թ. փետրվարից մինչև 2010թ. օգոստոսը աշխատել է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ-ում` որպես իրավաբան:
2013թ. ապրիլի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կենսագրությունը` Court.am-ի

Կարդացեք նաև`

Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը

Արայիկ Մելքումյանի կենսագրությունը 

Նորա Կարապետյանի կենսագրությունը 

Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը

Վիգեն Քոչարյանի կենսագրությունը  

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել