ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների թիվը ևս մեկով պակասեց

Դեռ չսկսված ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցային փուլը, թեկնածուների թիվը մեկով պակասեց: Այս պաշտոնի համար չի պայքարի «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ Արմեն Մելքումյան: Հաղորդեց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը. «Նա հրաժարվել է հարցազրույցին մասնակցելուց, այսպիսով` դուրս է մնում մրցույթից»,- տեղեկացրեց տիկին Խաչատրյանը:

Հիշեցնենք, մրցույթին մասնակելու հայտ ներկայացրել էր 14 թեկնածու, նրանցից Արմեն Սարվարյանը դուրս էր մնացել մրցույթից` չհաղթահարելով փաստաթղթային փուլը, իսկ Արմեն Մելքումյանը հրաժարվեց հետագա գործընթացներին մասնակցելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել