Ընտանեկան բռնության դեմ պայքարողները՝ կառավարության դիմաց

ՀՀ կառավարության նիստին զուգահեռ, այսօր գործադիրի շենքի դիմաց ընթանում էին տարբեր հասարակական շերտերի բողոքի ակցիաները: Այստեղ էին Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ դժգոհող առևտրականները, զինված ուժերում ծառայության ընթացքում որդի կորցրած մայրերը, թոշակառու օդաչուներն և այլք:

Կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում նաև «Ընդդեմ Կաննանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ կազմակերպությունները. «Մենք այսօր հավաքվել ենք՝ պահանջելու ընդունել« Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը: Չնայած որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ընդունել այն, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի գործնական քայլ չի իրականացվել»,- տեղեկացրեց «Հասարակություն՝ առանց բռնության» ՀԿ անդամ Աննա Նիկողոսյանը: Նա նաև հիշեցրեց, որ 2013 թվականին կառավարությունը մերժեք է այս օրենքը. «Ուստի մեր կոալիցիան լրամշակել է օրենքը, նոր տարբերակում՝ հաշվի են առնվել բոլոր նկատառումները պետության կողմից»,- հաղորդեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այսօր նրանք նամակով կդիմեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել