Կառավարության եզրակացությունը “ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին” օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է իր եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի և Արմեն Մխիթարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաuտանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-591-09.09.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ: Եզրակացության քննարկումը դրված է նաև այսօրվա Կառավարության նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:

Կառավարությունը մատնանշում է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը վերաբերում է միջին աշխատավարձի հաշվարկմանը: Նկատի ունենալով, որ «աշխատավարձ» հասկացությունը և դրա հետ կապված իրավակարգավորումները սահմանված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 19-րդ գլխի դրույթներով, Կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի լրացումը կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում:

Եզրակացության մեջ մասնավորապես նշվում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի միջոցառումների ծրագրի` ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում:
«Ելնելով շարադրվածից, չառարկելով Հայաuտանի Հանրապետության կառավարության առաջարկությունների հաշվառմամբ ներկայացված նախագծի ընդունմանը, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում իր օրենսդրական նախաձեռնությամբ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկման շրջանակներում, դրանք միավորելով համատեղ, մեկ միասնական տարբերակում»:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին մանրամասները կարող եք գտնել ՀՀ Էլեկտրոնային կառավարման կայքում՝ ՀՀ Կառավարության Հոկտեմբերի 2-ի նիստի օրակարգային բաժնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել