Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հայաստանի հանրապետության ավտոճանապարհներին գրանցվել են մի շարք պատահարներ, որոնց մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանությունը:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ջանիբեկյան և Պարսեղովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:


Հոկտեմբերի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին-Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել է 1985 թ. ծնված Վարդան Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Առնակ Մ.-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ հատվածում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշների, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել